Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարողացել մասնակցել Կրեմլում կայացած գալա ընթրիքին։
Այս մասին գրել է eadaily.com-ը՝ նշելով, որ Հաղթանակի շքերթից հետո Բելառուսի նախագահի ինքնազգացողությունը վատացել է։ Առողջության վատթարացման պատճառով Լուկաշենկոն շտապ հեռացել է Մոսկվայից։
«Օդանավակայանում 68-ամյա Ալեքսանդր Գրիգորիևիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ճաշի փոխարեն շտապօգնության էր սպասում»,- գրել է աղբյուրը: