Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև նախատեսվում է պետության ղեկավարի միջազգային հեռախոսազրույցը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:
«Օրվա ընթացքում ՌԴ նախագահը նախատեսում է օպերատիվ հանդիպում անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Նախատեսվում է նաև նախագահի միջազգային հեռախոսազրույցը»,- ասել է Պեսկով և հավելել, որ երեկոյան ոչ հրապարակային հանդիպումներ են նախատեսված նախագահի աշխատակազմում։
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ Պուտինը տեսահոլովակով շփվելու է «Դելովայա Ռոսիա» հասարակական կազմակերպության անդամների հետ։ Միջոցառումը կհամընկնի Ռուսաստանի ձեռներեցության օրվա հետ։