Ավստրալիայի Կումա քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է 95-ամյա Քլեր Նոուլենդը, որը գանգուղեղային վնասվածք էր ստացել այն բանից հետո, երբ ոստիկանները նրան էլեկտրաշոկով հարվածել էին, հայտնում է ABC News-ը։
Նոուլանդը վերջին հինգ տարիներին ապրում էր ծերանոցում։ Անցյալ շաբաթ հաստատության աշխատակիցները ոստիկանություն են կանչել, քանի որ թոշակառուն զինվել է սթեյքի համար նախատեսված դանակով։
Դեպքի վայր ժամանած սպաները էլեկտրաշոկեր են կիրառել Նուլանդի նկատմամբ, որը նրանց մոտեցել է դանակը ձեռքին: Կինը վայր է ընկել և ուժեղ հարվածել գլուխը, ինչից հետո նրան ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացրել են: Մեկ շաբաթ անց Նոուլանդը մահացել է։ Էլեկտրաշոկ կիրառած ոստիկան Քրիստիան Ուայթին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Սպային հեռացրել են աշխատանքից, հուլիսի 5-ին նա կկանգնի դատարանի առաջ։