Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող ամերիկյան Gap ընկերությունը ռեփփեր Քանյե Ուեսթից գույքը փչացնելու համար 2 մլն դոլար փոխհատուցում է պահանջել, հայտնում է New York Post-ը։
Ընկերությունը, որի հետ Ուեսթը սկսել է համագործակցել 2020 թվականին, պնդում է, որ ռեփերը «չարտոնված փոփոխություններ» է կատարել ընկերությանը պատկանող տարածքում։ Այն գտնվում է Լոս Անջելեսում՝ Gap-ի ենթակետում, բայց պատկանում է Art City Center-ին։
Gap-ի ներկայացուցիչները դատի են տվել Ուեսթին այն բանից հետո, երբ իրենք են մեղադրվել Art City Center-ի հայցով: Կազմակերպությունը մանրածախ վաճառողին մեղադրել է արտաքին թեքահարթակի, թունելի և առաստաղի լամպերի չհամաձայնեցված տեղադրման, պատի կառուցման, ինչպես նաև երեք լոգասենյակների ապամոնտաժման մեջ:
Բացի փոխհատուցումից, Gap-ը Ուեսթին պահանջում է մարել բոլոր ծախսերը, որոնք պետք է կատարվեն իր պատճառած վնասը վերականգնելու և նշված օբյեկտներն ապամոնտաժելու համար: