Թուրքիայում մայիսի 28-ին, հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է Անադոլուն։
Ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվումը։
Ընտրատեղամասերը բացվել էին տեղական ժամանակով 08։00-ին և փակվել 17։00-ին։
Ամբողջ երկրով մեկ տեղադրվել էին ավելի քան 191 հազ․ քվեատուփեր։
Ընտրողների թիվը գերազանվում է 60 մլն-ը։
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
Ընտրության առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։
Էրդողանը պատմել է՝ ինչու է Իսրայելի նախագահին արգելել Թուրքիայի օդային տարածքով Բաքու թռչել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր երկիրը թույլ չի տվել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռին թռչել Բաքու...