Մայիսի 30-ի վաղ առավոտյան Մոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքեր փոքր վնասներ են կրել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքերում փոքր վնաս է հասցվել»,- գրել է քաղաքապետը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես պարզաբանել է Սոբյանինը, միջադեպի վայրում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները։ Այժմ նրանք հետաքննում են դեպքի բոլոր հանգամանքները։ Քաղաքապետը նշել է, որ այս պահին լուրջ վիրավորներ չկան։ Նա նաև կոչ է արել մոսկվացիներին վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել չճշտված տեղեկատվություն։
Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր, որ երեքշաբթի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքի փոքր վնաս է հասցվել։
Վաղ առավոտյան Մոսկվայի մի քանի տներ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով փոքր վնասներ են կրել:
ՌԴ ՊՆ-ն այսօր ավելի ուշ հայտնել է, որ Կիևն ութ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Մոսկվային։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր ԱԹՍ-ները խոցվել են։