Թերևս քչերն են մտածում այն մասին, որ չիպսերի փաթեթը կարող է հիմք ծառայել մարդու անհատականության մասին մտորելու համար։ Հոգեբան Էմմա Քեննին բրիտանական The Sun-ի հոդվածում նկարագրել է մարդկանց բնավորությունները՝ ըստ իրենց սիրելի չիփսերի համի։
Քեննին տեսակավորել է չիպսեր աղով, քացախով, պանրով և սոխով, ծովախեցգետիններով և վուսթերշիրյան սոուսով:
Չիպսեր աղով
Էմմա Քեննիի խոսքով՝ մարդիկ, ովքեր նախընտրում են աղով պարզ չիպսեր, շատ հավասարակշռված են և հակված չեն դրամատիզմի։
«Դուք կենտրոնանում եք ամենադժվար խնդիրների լուծման վրա, և ձեր դանդաղ ու մեթոդական մոտեցումը ցանկացած նոր իրավիճակին հուշում է, որ սովորաբար հաջողակ եք»,- ասում է հոգեբանը։
Ըստ հոգեբանի, սակայն, այս համով չիպսեր ընտրող մարդիկ հաճախ առաջինն են գալիս պարահրապարակ և վերջինն են հեռանում ցանկացած միջոցառման ժամանակ, որին հրավիրված են։
Չիպսեր քացախով և աղով
Հոգեբանի խոսքով՝ մարդիկ, ովքեր ընտրում են համային նման չիփսեր, երբեմն շատ են մտածում, կարող են ծայրահեղությունների դիմել։
«Դուք քրտնաջան աշխատում եք ձեր երազանքներն ու հավակնություններն իրականացնելու համար, բայց չեք ցանկանում ամբարտավան երևալ, արդյունքում՝ միշտ չէ, որ ձեզ պատշաճ կերպով պարգևատրում են ձեր հաջողության համար։
Ձեր խոնարհ էության շնորհիվ դուք խորապես սիրված և գնահատված եք, ունեք անսովոր կարողություն՝ առանց ջանքերի բարձրացնելու ընկերների և ընտանիքի տրամադրությունը, երբ նրանք ընկճված են»,- ասել է Քենին:
Պանրով և սոխով չիպսեր
Էմմայի խոսքով՝ պանրով և սոխով չիպսերի սիրահարները հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ձգտում են կյանքից ամեն ինչ ստանալ։
Հոգեբանը նշել է, որ նման բնավորությամբ մարդիկ շատ լավ գիտակցում են, որ կամակոր են, սակայն նրանց շատ դատողություններ ու պատկերացումներ երկարաժամկետ հեռանկարում իսկապես իրական են դառնում։
«Դուք բավականին ինքնավստահ եք և հաճույք եք ստանում բուռն վեճերից, բայց նաև լսող եք, ինչի պատճառով հաջողության եք հասնում ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական հարաբերություններում»,- ասել է մասնագետը։
Ծովամթերքով չիպսեր
Ծովամթերքով չիփսերը, հոգեբանի կարծիքով, սիրում են չարաճճի մարդիկ, ովքեր արտաքուստ հանգիստ տեսք ունեն։ «Դուք սրամիտ եք և այնպիսի վարակիչ ծիծաղ ունեք, որ ակամա վարակում եք ձեր շրջապատի մարդկանց»,- ասել է նա:
Հոգեբանի խոսքով՝ նման մարդկանց էներգիան ևս վարակիչ է, նրանք միշտ մտածում են հաջորդ մեծ արկածի մասին, որը գտնում են։
Չիփսեր վուսթերշիրյան սոուսով
Կրքոտ մարդիկ ընտրում են չիփսեր վուսթերշիրյան սոուսով՝ կարծում է հոգեբանը։
«Դուք կշահեք, եթե սովորեք տիրապետել ձեր հույզերը սթրեսային իրավիճակներում, քանի որ երբ կորցնում եք ինքնատիրապետումը, անմիջապես զղջում եք դրա համար», – աել է նա և հավելել, որ նման մարդիկ, սակայն, մեծ խնամքով են վերաբերվում իրենց սիրելիներին։