Տարեց տղամարդիկ 29-ամյա Նուր Ալֆայի թուլությունն են․ սիրեկանների հետ տարիքային մեծ տարբերությունը նրա համար երբեք խնդիր չի եղել, հայտնում է «The Voice» պարբերականը։
Երբ աղջիկը սիրային կապի մեջ է մտնում իրենից տարիքով մեծ և հարուստ տղամարդու հետ՝ կարծում են, թե նա «փողի որս» է անում, սակայն Նուրի դեպքում ամեն ինչ այլ է։ Ալ Պաչինոյի 29-ամյա սիրուհին հարուստ և անվանի ընտանիքի դուստր է։
Հայտնի է, որ Նուրի հայրը Բևեռլի Հիլզում գործող «Q8 Capital, Inc» ընկերության նախագահն է։ Հոլդինգի և այլ ներդրումային գրասենյակների արդյունաբերության շրջանակներում «Q8 Capital, Inc»-ը հիմնականում սպասարկում է ներդրողներին, «NEC» բիզնեսին և արդյունաբերությանը: Ընկերությունը գործում է ավելի քան 14 տարի և ունի տարեկան 421,111 դոլար եկամուտ:
Նուրը երբեք չի թաքցրել, որ շքեղ կյանք է վարում, օրինակ՝ հրապարակել է լուսանկարներ Ֆրանսիայի Լազուր ափի իր արձակուրդից, որտեղ ժամանակ է անցկացրել հայտնի մոդելավորող Ժան Պիգոզիի մասնավոր վիլլայում։ Նուրը նաև սիրում է հանգստանալ Կապրիում և Սեն-Տրոպեում, ինչպես նաև շփվել հայտնի մարդկանց հետ: Նրա ընկերներից են Սիենա Միլլերը, Թիմոտի Շալամեն և Քելլի Ռադերֆորդը:
Մինչ Ալ Պաչինոյին հանդիպելը՝ Նուրն արդեն իսկ բավականին բուռն և հագեցած անձնական կյանք է ունեցել, և միշտ ընտրել է տարեց սիրեկանների։
Այսպիսով, 2017-ից 2018 թվականներին նա հանդիպել է ռոքեր Միք Ջագերի հետ, ով այդ ժամանակ 74 տարեկան էր, իսկ Նուրը՝ 22: Այնուհետը աղջիկը սիրավեպ է ուեցել նորվեգացի միլիարդատեր Նիկոլաս Բերգգրունիի հետ, ով եղել է Նուրի ընտրյալների ցանկում «ամենաերիտասարդներից» մեկը՝ «ընդամենը» 61 տարեկան էր։
2019-ին լուրեր էին պտտվում, որ աղջիկը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել Քլինթ Իսթվուդի հետ այն բանից հետո, երբ նրանց նկատել էին ընթրիքի ժամանակ: Սակայն Ալֆալլահը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ նրանք պարզապես ընկերներ են։ Բայց Իսթվուդը «լիովին Նուրի ճաշակով էր», այն ժամանակ նա 89 տարեկան էր: Այնուհետև Նուրը կարճ սիրավեպ է ունեցել 51-ամյա Էլի Ռոթի հետ, ով ևս համալրում է «ամենաերիտասարդ» սիրեկանների շարքը:
Իսկ 2022 թվականին սկսեցին լուրեր շրջանառվել Ալ Պաչինոյի հետ Նուրի սիրավեպի մասին, չնայած, ԶԼՄ-ները պնդում էին, որ նրանք սկսել են հանդիպել 2020 թվականին՝ համաճարակի ժամանակ։
«Տարիքային տարբերությունը խնդիր չի թվում, թեև Ալ Պաչինոն աղջկա հորից մեծ է», – նշում էին ինսայդերները:
Ինքը՝ Նուրը, նույնպես հայտարարել է, որ իրեն բոլորովին չի խանգարում այն փաստը, որ իր զուգընկերները «պապիկներ» են։
«Մեր տարիքն ինձ համար նշանակություն չուներ։ Սիրտը չգիտի, թե ինչ է տեսնում, նա գիտի միայն այն, ինչ զգում է: Դրանք իմ առաջին լուրջ հարաբերություններն էին, և դա ինձ համար երջանիկ շրջան էր»,- այս խոսքերով էր նա նկարագրել Միք Ջագերի հետ ունեցած սիրավեպը:
Շատերի մոտ հարց է առաջանում․ իսկ ինչպե”ս է Նուրին հաջողվում ծանոթանալ և հանդիպել հոլիվուդյան լեգենդների հետ։
Հարկ է նշել, որ Նուրը ստացել է ԱՄՆ Կինոարվեստի դպրոցի բակալավրի աստիճան, իսկ ավելի ուշ՝ Կալիֆորնիայի համալսարանի մագիստրոսի կոչում կինոյի և հեռուստատեսային արտադրության ոլորտում:
Ալ Պաչինոյի 29-ամյա ընտրյալը եղել է 2018 և 2019 թվականներին նկարահանված «A Little Death» կարճամետրաժ ֆիլմի և «Brosa Nostra» հեռուստասերիալի պրոդյուսերը։ Նուրը նաև եղել է «Lynda Obst Productions»-ի աշխատակից, որն արտադրում էր այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Interstellar»-ը և «How to Lose a Guy in 10 Days»-ը: