Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը՝ նշանակելով ՊՆ, ԱԳՆ, ՆԳՆ և Ֆինանսների նոր նախարարներ, հայտնում են թուրքական ԶԼՄՆ-երը։
Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը նոր կառավարությունում ստանձնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։
Արտաքին գործերի նախարարության ղեկավար է նշանակվել Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Ֆինանսների նախարարության ղեկավար է դարձել նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել վերընտրված նախագահի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։