Հնդկաստանում շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է Գանգեսի՝ չորս երթևեկելի գոտի ունեցող կամուրջը, հայտնում է The Times-ը։
Ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել Բիհար նահանգում։ Կամրջի շինաշխատանքների համար հատկացվել էր ավելի քան 200 մլն դոլար և, բնականաբար, այս դեպքից հետո արժեքը կավելանա։ Նշվում է նաև, որ նախորդ տարի կամուրջը մասամբ փլուզվել էր փոթորկի ժամանակ։
Ավելի վաղ Հնդկաստանի արևելքում գնացքների բախման հետևանքով զոհվել էր շուրջ 300 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 900-ը։ ՀՀ ԱԳՆ-ն Թվիթերի էջում ցավակցել էր Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ:
Հնդկաստանում գնացքների վթարի պատճառը կարող էր ազդանշանի խափանումը լինել, հայտնել էր վարչապետ Նարեդրա Մոդին՝ հավելելով, որ մեղավորներն անպայման կպատժվեն։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 1 օրում զոհվել է շուրջ 70 պաղեստինցի
Գազայի հատվածում՝ վերջին 24 ժամվա ընթացքում, իսրայելական բանակի հարվածների հետևանքով առնվազն 70 պաղեստինցի է զոհվել, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։...