Իր 4 երեխաների սպանության համար 20 տարի ազատազրկման մեջ գտնվող ավստրալացի կինն արդարացվել է, հայտնում է Reuters-ը։
2003 թվականին դատարանը Ֆոլբիգին մեղավոր է ճանաչել իր 4 երեխաների՝ 19 օրական Քեյլեբի, չորս ամսական Պատրիկի և տասը ամսական Սառայի սպանության մեջ: Նա նաև դատապարտվել է մեկուկես տարեկան Լաուրայի սպանության համար։ Այս ամենի պատճառով Քեթլինին անվանում էին «Ավստրալիայի ամենասարսափելի սերիական մարդասպան»։
Դատախազները պնդում էին, որ Ֆոլբիգը խեղդամահ է արել իր երեխաներին 1989-1999 թվականներին: Միևնույն ժամանակ, չկար որևէ հիմնավոր ապացույց, և մեղադրանքը հիմնված էր անուղղակի ապացույցների վրա՝ օրագրային գրառումներ, որոնցում մայրն իրեն մեղադրում էր իր երեխաների մահվան մեջ։
Դատարանում Ֆոլբիգը միշտ պնդել է իր անմեղությունը։ Նրա խոսքով՝ երեխաները մահացել են բնական մահով։ Աղբյուրը հայտնում է, որ հետագայում կրկնակի հետազոտություն է կատարվել, և իմունոլոգները մահացած երեխաներից երեքի մոտ հայտնաբերել են CALM2-G114R գենետիկ մուտացիա, որը կարող է հանգեցնել սրտի հանկարծակի կանգի։
Ինչ վերաբերում է չորրորդ երեխային, փորձագետները եզրակացրել են, որ նա կարող էր մահանալ նեյրոդեգեներատիվ հիվանդության պատճառով։ Արդյունքում՝ դատարանը Քեթլին Ֆոլբիգին արդարացրել է։
Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներից Լիբանանում 30 մարդ է զոհվել
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում հարվածներ են հասցրել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության երեք թիրախներին, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Ըստ...