83-ամյա դերասան Ալ Պաչինոն առաջին անգամ կիսվել է կրկին հայր դառնալու իր զգացողություններով, հայտնում է Daily Mail-ը։
«Դա առանձնահատուկ բան է», – ասել է «Կնքահայր»-ի աստղը՝ պատասխանելով լուսանկարչի «հուզվա՞ծ է արդյոք նորից հայր դառնալով» հարցին։
«Ես շատ երեխաներ ունեմ, բայց այս ընթացքում իսկապես յուրահատուկ բան է տեղի ունենում»,- ավելացրել է Ալ Պաչինոն:
Դերասանի խոսքով՝ ինքը դեռ չգիտի երեխայի սեռը։
Իր մեկնաբանությամբ Ալ Պաչինոն հերքել է խոսակցություններն այն մասին, որ իր 29-ամյա կողակցի հղիության փաստն իրեն դուր չի եկել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոլիվուդյան դերասան, 83-ամյա Ալ Պաչինոն 4-րդ անգամ հայր է դառնալու։