Հռոմի Ֆրանցիսկոս պապ հոսպիտալացվել է վիրահատության նպատակով, հայտնում է «European Truth»-ը՝ հղում կատարելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Հռոմի պապը ընդհանուր անզգայացման տակ կենթարկվի լապարոտոմիայի և որովայնի պատի վիրահատության։
Հաղորդվում է, որ Ֆրանցիսկոս պապը մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ «նորմալ հետվիրահատական ընթացքն ու լիարժեք ֆունկցիոնալ վերականգնումն ապահովելու համար»։