Կոլումբիայում չորս երեխայի ողջ են գտել ջունգլիներում, որոնց մոտ 40 օր փնտրում էին միաշարժիչ Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին Twitter-ում հայտնել է նախագահ Գուստավո Պետրոն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, երեխաները չորս եղբայր են։
Երեխաներից ամենափոքրը 1 տարեկան էր, մյուսները՝ 4, 9 և 13 տարեկան։ Փորձագետները զարմացել են, որ երեխաները ողջ են մնացել ջունգլիներում, որտեղ վայրի կենդանիներ կան, ինչպես նաև կարող էին հանդիպել զինված գրոհայինների։
Երեխաներին գտնելու հարցում օգնել է փրկարարական խմբի շունը։ Նրանց գտել են նիհարած, ջրազրկված և միջատների կողմից խայթված, բայց առանց լուրջ վնասվածքների: Ենթադրվում է, որ նրանք սննդամթերք են գտել, որը փրկարարները նետել են ուղղաթիռներից։
Ավիավթարը տեղի էր ունեցել մայիսի 1-ին։ Երեխաներն ինքնաթիռում եղել են երեք մեծահասակների հետ միասին, այդ թվում՝ իրենց 33-ամյա մոր: Ինքնաթիռի շարժիչը խափանվել է, և օդաչուն հասցրել է այդ մասին հայտնել կարգավարներին՝ նախքան կարծանվելը։
Ինքնաթիռը հայտնաբերվել էր երկու շաբաթ անց։ Վթարի վայրում փրկարարները գտել էին մահացած մեծահասակների երեք դի: Երեխաներին տեղում չեն հայտնաբերել։