Կնեդանակերպի այս նշանները պարզապես հիանալի են լեզու գտնում երեխաների և համարվում են լավագույն ծնողերը, հայտնում է Ivona-ն։
Խեցգետին․ Խեցգետինը հորոսկոպի ամենաընտանեկան նշաններից է։ Նշանի ներկայացուցիչները սիրում են շփվել երեխաների հետ և հոգ տանել նրանց մասին։ Հանուն դստեր կամ որդու՝ Խեցգետինները պատրաստ են հրաժարվել կարիերայից, ընկերների հետ հավաքներից և բարձրագույն կրթությունից։ Նման ծնողների երեխաները միշտ կարող են հույս դնել աջակցության վրա՝ խորհուրդներով և ֆինանսներով:
Ցուլ․ Ցուլ ծնողների առաջին պլանում է ընտանիքի նյութական աջակցությունը։ Նրանք ձգտում են ապահովել իրենց երեխաների համար ամենալավը` հագուստից մինչև կրթություն: Ցուլերը պատրաստ են մինչև ուշ դասեր անել երեխաների հետ և քնելուց առաջ կարդալ նրանց համար։ Բացի այդ, նրանք սիրում են խաղալ երեխաների հետ, կազմակերպել նրանց համար արձակուրդներ կամ ճամփորդություններ դեպի ժամանցի կենտրոններ ու կենդանաբանական այգիներ։
Ձկներ․ Երեխաները Ձկների համար կյանքի հիմնական իմաստն են: Նրանք պատրաստ են ցանկացած զոհաբերության, որպեսզի իրենց ժառանգները ոչնչի կարիք չզգան։ Բացի այդ, Ձկները գիտեն, թե ինչպես լինել լավագույն ընկերներ զավակների համար: Ուստի այս նշանի ներկայացուցիչների երեխաները չեն վարանում իրենց գաղտնիքներով կիսվել մայրիկի և հայրիկի հետ։