Հունիսի 12-ին և 15-ին երկու խոշոր աստերոիդներ կմոտենան Երկրին, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կելդիշի կիրառական մաթեմատիկայի ինստիտուտն իր տելեգրամյան ալիքում։
Հաղորդվում է, որ աստերոիդների չափերը կարող են հասնել 400-800 մ-ի, համեմատության համար նշենք, որ Էյֆելյան աշտարակի բարձրությունը 300 մ է։
Ըստ գիտնականների՝ հունիսի 12-ին աստերոիդի և Երկրի միջև հեռավորությունը կկազմի 3,2 մլն կմ, ինչը 8 անգամ ավելի հեռու է, քան լուսինը:
Հունիսի 15-ին մեկ այլ աստերոիդ՝ «2020 DB5», կմոտենա Երկրին՝ «11 անգամ ավելի հեռու, քան Լուսինը»։
Ինստիտուտից հայտնել են, որ «2020 DB5»-ը հայտնաբերվել է միայն 2020 թվականին, ինչը «ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ «նույնքան մեծ» մերձերկրյա մոլորակների մի զգալի մասը «մնում է անհայտ»»: