Միլանում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, հայտնում է Corriere delle Sera-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 86-ամյա միլիարդատերը մահացել է Սան Ռաֆայել հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր հունիսի 9-ին և որտեղ բուժվում էր թոքաբորբից և լեյկոզից։
Բեռլուսկոնին ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Միլանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է շինարարական բիզնեսում։ 1980-ականներին նա ստեղծել է հեռուստատեսային կայսրություն։
1986 թվականին գնել է «Միլան» ֆուտբոլային ակումբը և դարձել նրա նախագահը (այդ ժամանակվանից թիմը ինը անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն)։ 1994 թվականին նա ամբողջովին նվիրվել է քաղաքականությանը, նրա հիմնադրած «Առա՛ջ, Իտալիա» աջակողմյան կուսակցությունը (Forza Italia) հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Բեռլուսկոնին չորս անգամ գլխավորել է Իտալիայի կառավարությունը (վերջին անգամ՝ 2008-2011 թվականներին)։
Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել Յոավ Գալանտին և նրա փոխարեն նշանակել Արտաքին գործերի նախարար Իսրայել...