Տյումենում տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամության պուրակի և մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացման արարողությունը, հայտնում է Տյումենի մարզի կառավարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա են գտնվել հայկական պատվիրակությունը՝ հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մուրը, ինչպես նաև մարշալ Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը։
Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Հայաստանի փոխվարչապետն ասել է, որ այգին խորհրդանշում է երկու երկրների և ժողովուրդների ամուր բարեկամությունը։ «Մարշալի անունը կարևոր է դարձել ռազմական հարցերում մեր երկրների պատմականորեն կայացած դաշինքի շնորհիվ։ Մենք ունենք ընդհանուր պատմություն և արժեքներ»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում «Tumen Today» կայքը։
Նշվում է, որ այսօր Տյումենում տեղի է ունեցել նաև «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայկական եկեղեցու օծման արարողությունը։