Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հաղորդում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու համար։
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Ռոստովի բնակիչներին հորդորել է չմեկնել քաղաքի կենտրոն և անտեղի դուրս չգալ փողոց։ Հայտնի է Մոսկվայում, Վորոնեժի և Լիպեցկի մարզերում զանգվածային միջոցառումների չեղարկման մասին։
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։
ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունն անվանել էր իրականությանը չհամապատասխանող և դիմել «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար՝ նշելով, որ նրանց խաբելեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ է հարուցվել, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Կրեմլը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտակարգ ելույթի մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկրի ղեկավարը շուտով հանդես կգա կոչով։
Դիմելով Ռուսաստանի քաղաքացիներին՝ Պուտինը «Վագներ» խմբավորման ղեկավարի գործողություններն անվանել է «հավատուրացություն և դանակով հարված թիկունքից»։ «Մեր միասնությունը պառակտող գործողությունները, ըստ էության, հավատուրացություն են սեփական ժողովրդի, զինակիցների նկատմամբ, ովքեր այժմ կռվում են ճակատում, սա դանակահարություն է մեր երկրի և մեր ժողովրդի թիկունքին»,- ասել է ՌԴ նախագահը տեսաուղերձում։ Ռուսաստանի զինված ուժերը և պետական այլ գերատեսչություններ ստացել են անհրաժեշտ հրամաններ, հավելել է նա։ ՌԴ նախագահի խոսքով՝ «այժմ հակաահաբեկչական անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ներդրվում Մոսկվայում, Մոսկվայի մարզում և մի շարք այլ շրջաններում»։
Հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմի ներդրման և դրա չեղարկման մասին որոշումը ենթակա է հրապարակման։ Ռուսական օրենսդրության համաձայն՝ այն տարածքում, որտեղ գործում է ռեժիմը, թույլատրվում է կիրառել այնպիսի միջոցներ և սահմանափակումներ, ինչպիսիք են անձանց փաստաթղթերի ստուգումը, տարածքի որոշ տարածքներից անձանց հեռացումը, հասարակական կարգի և որոշ օբյեկտների պահպանության ուժեղացումը։ Ռեժիմը նաև թույլ է տալիս վերահսկել հեռահաղորդակցության համակարգերի միջոցով փոխանցվող հեռախոսային խոսակցությունները և այլ տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործել ֆիզիկական անձանց մեքենաները հիվանդանոցներ հասցնելու համար, հետապնդել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց: Իրավաբանական և ֆիզիկական անձանց կապի ծառայությունների մատուցումը կարող է կասեցվել կամ սահմանափակվել։
Չարլզ III-ի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ
ՄԹ թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ, հայտնում է...