Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային ուղերձ է հղել հունիսի 24-ին զինված ապստամբության փորձի վերաբերյալ։ Նա առաջարկել է «Վագներ» գրոհայիններին պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ, վերադառնալ տուն կամ գնալ Բելառուս։
«Վագների» մարտիկների ճնշող մեծամասնությունը հայրենիքի նվիրյալներ են և նրանք օգտագործվել են խաբեությամբ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ իր տված խոստումը «վագներիստներին» կկատարվի։
Մեկնաբանելով հունիսի 24-ի իրադարձությունները՝ Պուտինն ասել է, որ արյունահեղությունից խուսափելու համար որոշումներ են կայացվել իր ուղղակի ցուցումներով։
Նա զեկուցել է «ընկած հերոս օդաչուների» մասին և շնորհակալություն հայտնել «Վագներ»-ի մարտիկներին, որոնք կանգ առան և չգնացին արյունահեղության։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն՝ խոստանալով, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։
Հունիսի 24-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վագների» ղեկավարն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել խմբավորման տեղաշարժը Ռուսաստանում և թուլացնել լարվածությունը։