Ֆրանսիայում հունիսի 2-ի գիշերը շարունակվել են բախումները, զանգվածային անկարգությունները, ավելի քան 700 մարդ է ձերբակալվել, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ խոսքը 719 ձերբակալվածի մասին է։
Հուլիսի 1-ին հայտնել էինք, որ, ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը 2400 է։
Հունիսի 27-ին Ֆրանսիայի ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ուժայինների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում դեպքից հետո անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3300 ավտոմեքենա։ Հրկիզվել և վնասվել են նաև պետական կառույցներ, թալանվել է մոտ 250 բանկ, 200 մթերային խանութ և մոտ տասը առևտրի կենտրոն: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: