Ֆրանսիայի 10 քաղաքներում անկարգությունների դեմ պայքարելու համար պարետային ժամ են սահմանել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «BFM» հեռուստաալիքին։
Նշվում է, որ խոսքը այնպիսի քաղաքների մասին է, ինչպիսիք են Լիլը, Դենանտը, Կրուան և Ռուբեն։ Նաև պարետային ժամ է մտցվել Փարիզի որոշ արվարձաններում և այլ շրջաններում, մասնավորապես՝ Դառնետալում (Նորմադիա)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում հուլիսի 2-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 719 մարդ է բերման ենթարկվել։ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել հունիսի 27-ին Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանի կողմից արաբական ծագումով 17-ամյա ֆրանսիացու սպանությունից հետո։