Ադրբեջանական ԶԼՄ-երը հայտնել են Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանքով երկու անձի է ձերբակալման մասին։
Նշվում է, որ խոսքը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Ֆիդան Ալիևայի և Թարլան Աբբասովի մասին է։
«Նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը չի բացահայտվել, երկու անձանց նկատմամբ էլ հետաքննությունն ավարտվել է, քրեական գործերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան»,- հայտնում են ԶԼՄ-երը։