Ֆրանսիայում ոստիկաններն ու ժանդարմներն անցած գիշեր անկարգությունների համար 72 մարդու են ձերբակալել, հայտնել է BFM TV հեռուստաալիքը՝ տեղեկացնելով, որ 17-ամյա տղայի մահից հետո Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են։
72 ձերբակալություններից 24-ը եղել է Փարիզում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երկուշաբթի՝ հուլիսի 3-ի գիշերը, երկրում ձերբակալվել է մոտ 160 մարդ։
Հունիսի 27-ին Ֆրանսիայի ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ, ըստ տեղի լրատվամիջոցների, գնդակահարել էին 17-ամյա դեռահասի, որը, ըստ ուժայինների, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում դեպքից հետո անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են։
Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3300 ավտոմեքենա։ Հրկիզվել և վնասվել են նաև պետական կառույցներ, թալանվել է մոտ 250 բանկ, 200 մթերային խանութ և մոտ տասը առևտրի կենտրոն: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: