Հուլիսի 9-ին Վլադիմիրում առաջին անգամ կանցկացվի հայկական ծիրանի տոնին նվիրված փառատոն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությանը հղումով։
«Հայ մշակույթի կենտրոնի տարածքում անցկացվող փառատոնի ծրագիրը ներառում է մարզի ազգային համայնքների ստեղծագործական թիմերի տոնական համերգ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, ֆլեշմոբներ, ազգային հայկական խոհանոցի և ծիրանի համտեսում»,- ասվում է հայտարարությունում։
Մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ այս տոնի ավանդույթները վերաբերում են Նոյի մասին աստվածաշնչյան պատմությանը, որի տապանը կանգ է առել Հայաստանում։
«Ըստ ավանդության՝ Նոյն Արարատ լեռան վրա ծիրանի կուտ է գտել, տնկել ու աճեցրած ծառից դուդուկ է փորագրել, որով սիրում էր նվագել։ Այս գեղեցիկ պատմությունը հիմք է հանդիսացել ընկերության, զվարճանքի և մարդկանց համախմբման տոնի»,- եզրափակել է մամուլի ծառայությունը։
Կամչատկայում հայտնաբերել են անհետացած ինքնաթիռը
Կամչատկայում գտել են դեկտեբերի 19-ին անհետացած Ան-2 ինքնաթիռը, հայտնել է երկրամասի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լեբեդևը։ «Մարդիկ կենդանի են։ Թե...