ԱՄՆ-ում գտել են 25-ամյա Ռուդոլֆ Ֆարիաս IV-ին (Ռուդի), ով անհետացել է ութ տարի առաջ Տեխաս նահանգի Հյուսթոնի թաղամասերից մեկում իր երկու շների հետ զբոսնելիս։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Շներին գտել են ու գրեթե անմիջապես տուն վերադարձրել, իսկ Ռուդին անհետ կորել է։ Նրան հայտնաբերել են եկեղեցու մոտ պառկած, անգիտակից վիճակում, կապտուկներով ու կտրվածքներով։
Տղայի մոր խոսքով՝ նա այժմ ապաքինվում է հիվանդանոցում։ Տղան գրեթե ոչինչ չի հիշում և հազիվ է խոսում։ Ռուդին նաև վախենում է, որ իրեն հարվածեն և սարսռում է, երբ մայրը փորձում է դիպչել նրան կամ գրկել։
«Նա կարծում է, որ իր անունը Խուլիո Տորես է և 14 տարեկան է: Բժիշկներն ասացին, որ ճշմարտությունը դեռ պետք է թաքցնել, քանի որ նա դեռ վերականգնման փուլում է»,- պատմել է տղայի մայրը։
2015 թվականին անհետանալուց քիչ առաջ Ռուդիի մոտ ախտորոշվել էր դեպրեսիա՝ հոր և եղբոր մահից հետո։ Նրա հայրն ինքնասպանություն էր գործել 2014 թվականին այն բանից հետո, երբ նա մեղադրյալ էր դարձել կեղծ տուգանքների կիրառման հետաքննության մեջ։ Իսկ որոշ ժամանակ անց նրա ավագ եղբայրը մահացել էր մոտոցիկլետի վթարի հետևանքով։
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 1 օրում զոհվել է շուրջ 70 պաղեստինցի
Գազայի հատվածում՝ վերջին 24 ժամվա ընթացքում, իսրայելական բանակի հարվածների հետևանքով առնվազն 70 պաղեստինցի է զոհվել, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։...