Սոչիում հորդառատ անձրևները հեղեղել են մի շարք տները, քշել, տարել ավտոմեքենաներ, հայտնում է Interfax-ը՝ հղում անել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Հեղեղվել է Կիպարիսովա փողոցի բազմաբնակարան քառահարկ բնակելի շենքի առաջին հարկը։ Նշվում է, որ հորդառատ անձրևները քշել, տարել են մոտ տասը ավտոմեքենա։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Ընդհանուր առմամբ, բնակարանային և կոմունալ ծառայությունների ենթակառուցվածքները չեն տուժել, հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այդուհանդերձ՝ Սոչիում վատ եղանակը շարունակվում է, քաղաքացիներին նախազգուշացրել են կանխատեսվող փոթորիկի մասին։