Սոչիում բոլոր քաղաքային լողափերը փակվել են, պատճառը փոթորիկի վտանգն է, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել են քաղաքային իշխանությունները։
«Սոչիում փոթորկի վտանգ կա, լողալն արգելվում է։ Փոթորիկ է կանխատեսվել հուլիսի 9-ից 10-ը։ Բոլոր լողափերում կարմիր դրոշներ են տեղադրվել՝ զգուշացնելով, որ ջուրը մտնելը վտանգավոր է»,-նշել են իշխանությունները։
Հունիսի 9-ին ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Սոչիում հորդառատ անձրևները հեղեղել են մի շարք տները, քշել, տարել են ավտոմեքենաներ։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Ընդհանուր առմամբ, բնակարանային և կոմունալ ծառայությունների ենթակառուցվածքները չեն տուժել, հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այդուհանդերձ՝ Սոչիում վատ եղանակը շարունակվում է, քաղաքացիներին նախազգուշացրել են սպասվելիք փոթորիկի մասին։