ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցում է F-16 կործանիչների տեղափոխմանը Թուրքիային, «Reuters»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Գործակալության տվյալներով՝ Սալիվանն ասել է, որ Բայդենը «հասկացրել է, որ աջակցել է փոխանցմանը»: «Նա այս առնչությամբ որևէ վերապահում չի արե, նա մտադիր է առաջ շարժվել այս առաքման հարցում»,-Սալիվանի խոսքերն է մեջբերում հրատարակությունը:
Գործակալությունը նշել է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, ով ավելի վաղ արգելափակել էր կործանիչների տեղափոխումը Թուրքիա, հուլիսի 10-ին ասել է, որ բանակցություններ է վարում Բայդենի վարչակազմի հետ իր դիրքորոշման շուրջ և կարող է որոշում կայացնել «հաջորդ շաբաթ»։
Reuters-ը գրում է, որ և՛ թուրք պաշտոնյաները, և՛ Բայդենի վարչակազմը հերքել են ցանկացած ենթադրություն, թե Անկարայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կապված է F-16-ի վաճառքի հետ։
«Սակայն որոշ դիվանագետներ և վերլուծաբաններ կարծում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործել է Շվեդիայի անդամակցության հարցը՝ ճնշելու Վաշինգտոնին ինքնաթիռների հարցում, և որ Բայդենը գործարք է կնքել»,- գրում է հրատարակությունը՝ նշելով, որ F-16-ների տեղափոխման ժամկետները Թուրքիա և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ մնում են անհասկանալի:
Հունվարին հայտնի դարձավ, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կոնգրեսից հավանություն ստանալ Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների, ինչպես նաև այդ տեսակի 79 ինքնաթիռների արդիականացման համար, որոնք արդեն սպասարկում են երկրի ռազմաօդային ուժերը։