Մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահները կլքեն Ղարաբաղը, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովից հետո կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս խաղաղապահների տեղակայման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները
Էրդողանը նշել է, որ ըստ համաձայնագրի՝՝ ռուս խաղաղապահները կմնան Ղարաբաղում նշանակված վայրերում մինչև 2025 թվականը, իսկ 2025 թվականին Ռուսաստանը կլքի այդ վայրերը։
«Ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին»,- ասել է Թուրքիայի նախագահը։