ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում և Ռյազանի շրջանում նեոնացիստական խմբավորման անդամների ձերբակալության մասին, որոնք նախապատրաստում էին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի սպանությունները, հայտնում է Interfax-ը։
«Կանխվել է RT հեռուստաալիքի և «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը: Ըստ տեղեկությունների, նախապատրաստվում էր նաև Քսենյա Սոբչակի սպանությունը»,- շաբաթ օրը հայտնել է ԱԴԾ-ն:
Հետախուզական ծառայության տվյալներով՝ անցած ուրբաթ Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «նեոնացիստական խմբավորման անդամներ», որոնք հետախուզություն էին իրականացնում լրագրողների աշխատանքի և բնակության վայրերի մոտ։
«Քննչական գործողությունների ընթացքում նրանք հաստատել են մահափորձերի նախապատրաստումը՝ յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլու պարգևի դիմաց»,- հայտնել են ԱԴԾ-ից։
Անվտանգության ծառայությունը չի նշել ձերբակալվածների թիվը։
ԱԴԾ-ն հայտնել է, որ խուզարկությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 պարկուճ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, «կապի սարքավորումներ և համակարգիչներ՝ իրենց հանցավոր մտադրությունները հաստատող տեղեկություններով»։
Ինչպես նշվում է հատուկ ծառայությունում, «Ռուսաստանի Քննչական կոմիտեն նախատեսում է ձերբակալվածների դեմ ծայրահեղական ու ահաբեկչական երանգավորումներով քրեական գործեր հարուցել»։