Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առողջական վիճակի պատճառով ստիպված է եղել հետաձգել Թուրքիա և Կիպրոս նախատեսված ուղևորությունները, հայտնում է KAN ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա տեղեկություններով՝ այս պահին վարչապետի գրասենյակը բանակցություններ է վարում այցերը սեպտեմբեր տեղափոխելու շուրջ։
Այցերը հետաձգելու պատճառը Նեթանյահուի սրտի վիրահատությունն է, որը, աղբյուրի փոխանցմամբ, տեղի է ունեցել երեկ։ Նշվում է, որ նման վիրահատական միջամտությունից հետո Իսրայելի կառավարության ղեկավարը պետք է մի քանի շաբաթ մասնագետների հսկողության տակ լինի։