Թել Ավիվում բողոքի ցույցեր են եղել, որոնք ուղեկցվել են բախումներով, հայտնել է Times of Israel թերթը։
Ոստիկանների վրա հարձակման, հասարակական կարգը խախտելու համար 18 մարդ է ձերբակալվել, ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է 10 ոստիկան։ Kan-ը հայտնել է, որ Իսրայելի ոստիկաններն, ընդհանուր առմամբ, 40 մարդու են ձերբակալել։
Իսրայելցիները բողոքում են դատական բարեփոխումների վերաբերյալ ընդունված նոր օրինագծի դեմ․ ընդունված օրենքը նախատեսում է դատարաններին արգելել ստուգել կառավարության և նախարարների որոշումների հիմնավորվածությունը։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Երուսաղեմում, Թել Ավիվում, Հայֆայում և շատ այլ քաղաքներում, կազմակերպիչները խոստացել են մինչև վերջ պայքարել։