«Ռոսսելխոզնադզորի» վարչության աշխատակիցները Դաղստանի Հանրապետության ռուս-ադրբեջանական սահմանի հսկողության տակ գտնվող հատվածում արգելել են Ադրբեջանից Ռուսաստան ներմուծել ավելի քան 47 տոննա լոլիկ և 14 տոննա ելակ, տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական կայքից։
Ըստ հաղորդագրության՝ վարչության մասնագետները փաստաթղթային ստուգումների ընթացքում բուսասանիտարական հավաստագրերում չնախատեսված ուղղումներ կատարելու փաստեր են պարզել։ Պարզվել է նաև, որ մակնշման տեղեկատվությունը չի համապատասխանել բուսասանիտարական հավաստագրերին։
Ապրանքները ուղարկվել են Ադրբեջան։