Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից:
Instagram-ում նա նշել է, որ նման որոշան է եկել «բազմաթիվ բարդ զրույցներից հետո»։
Ամուսինները բաժանվելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Այն ներառում է երեխաների խնամակալության և ֆինանսների հետ կապված հարաբերությունների կամ հարցերի կարգավորում։
Թրյուդոն և նախկին ֆոտոմոդել և հեռուստահաղորդավարուհի Սոֆի Գրեգուարը ծանոթացել են դպրոցական տարիքում։ Նրանք ամուսնացել են 2005 թվականին։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երեք երեխա։