Վրաստանի կառավարությունը օգոստոսի 7-ը հայտարարել է սգո օր, հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք այսօր քննարկում ենք ունեցել, և ակտիվ աշխատանքը կշարունակվի հանգստյան օրերին, և մեր որոշմամբ երկուշաբթի օրը կհայտարարվի սգո օր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա տեղեկություններով՝ այս պահին աղետի գոտում յոթ մարդ է զոհվել։
Armenia Today-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ-ի հետ, որտեղից հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան:
«Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Վրացական Շովիում տեղի ունեցած աղետի զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Օգոստոսի 3-ին Շովիում սողանք է տեղի ունեցել, աղետի գոտուց դուրս է բերվել 210 մարդ։