Շովի աղետի գոտում առավոտից վերսկսվել են փրկարարական աշխատանքները, տեղում է նաև ավիացիան, հայտնել է «Գրուզիա Օնլայն»-ը:
Պաշտպանության ուժերը ներգրավված են աղետի հետևանքների վերացման աշխատանքներում։
Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Այս պահին աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ, 11 մարդ մահացել է։ Շովիի ողբերգության կապակցությամբ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել։
Armenia Today-ը կապ էր հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ, որտեղից հայտնել էին, որ ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: «Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել էր գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը: