Վրաստանի Ռաչա շրջանում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են, «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Հայտնաբերվել է ևս երկու մարդու դի, ընդհանուր առմամբ 13 մարդ արդեն մահացել է։ Աղետի գոտում ևս 23 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է TV-ն՝ ՆԳՆ-ին հղումով։
Սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Armenia Today-ը կապ էր հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ, որտեղից հայտնել էին, որ ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: «Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել էր գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը: