Օգոստոսի 10-ին Դիարբեքիրում, Անթալիայի Գազիփաշա շրջանում և Մալաթիայի Յեշիլյուրթ թաղամասում երկրաշարժեր են տեղի ունեցել, հայտնում էն թուրքական ԶԼՄ-ները։
Համաձայն հաղորդագրությունների՝ տեղական ժամանակով 15։25-ին 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դիարբեքիրում, Անթալիայի Գազիփաշա շրջանում՝ 4,5 մագնիտուդով, տեղական ժամանակով 16։16-ին, իսկ Մալաթիայի Յեշիլյուրթ թաղամասում՝ 5,3 մագնիտուդով, տեղական ժամանակով 21։53-ին։
Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ մի քանի ժամ անց ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումների հետևանքները զգացվել են Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում և տարածաշրջանի այլ երկրներում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերի ընդհանուր վնասը գնահատել են մոտ 104 միլիարդ դոլար։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Բեյրութի շրջանում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 30 օբյեկտների վրա, գրել է ՏԱՍՍ-ը։ Բանակի մամուլի ծառայությունը նշել...