Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով հինգ թուրք զինվոր է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ բախումը, որի ժամանակ սպանվել են թուրք զինվորականները, տեղի է ունեցել Զապ շրջանում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը անդրսահմանային գործողություն է իրականացնում PKK-ի դեմ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ բոլոր 5 զինվորները սպանվել են PKK-ի զինյալների գնդակոծության արդյունքում։
PKK-ն Թուրքիայում արգելվել և ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում։ 2022 թվականի ապրիլին Անկարան սկսել է «Ճանկեր-ամրոց» գործողությունը PKK-ի դեմ Հյուսիսային Իրաքում: 2020-21 թվականներին թուրքական բանակը ևս 4 գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում։