Օգոստոսի 10-ին 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ժամանակակից Թուրքիայի Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ բարձրությունից ցած նետվելու հետևանքով տուժել է 23 մարդ։