Պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Հաջի Փաշաևը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հ.Փաշաևը մեղադրվում է օտարերկրյա (ՀՀ) հատուկ ծառայությունների լրտեսության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն), 281 (պետության դեմ բացահայտ կոչեր) և 283 (ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հրահրելը) հոդվածներով։