Սեյսմոլոգները շաբաթ օրը հայտնել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4 բալից բարձր ուժգնությամբ երեք երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկու ժամից էլ քիչ ժամանակում, գրում է РИА Новости-ին։
«Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ բոլոր երեք երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Յեշիլյուրտ քաղաքի մոտ։ Առաջինը՝ 4,8 մագնիտուդով, տեղի է ունեցել ժամը 16.39-ին (Մոսկվայի ժամանակով), երկրորդը՝ 4.5 մագնիտուդով ժամը 16.40-ին: Ժամը 18:18-ին նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 6-9 կմ խորության վրա»,- գրել է ԶԼՄ-ն:
Օգոստոսի 10-ին հայտնել էինք, որ Թուրքիայի մի շարք շրջաններում երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով տուժել է 23 մարդ։