41-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը և իր ամուսինը՝ 29-ամյա Սեմ Ասգարին ամուսնությունից մեկ տարի անց ամուսնալուծվում են, գրել է TMZ պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ երգչուհու դավաճանությունների մասին լուրերի պատճառով ամուսինների միջև վեճ է տեղի ունեցել։ Դրանից հետո Ասգարին հեռացել է երգչուհուց և պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։ Սփիրսն արդեն փաստաբաններ է վարձել։
Սեմ Ասգարին մոդել է, բոդիբիլդեր և ֆիթնեսի մարզիչ: Նա և Բրիթնին ծանոթացել են Slumber Party երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում, իսկ հետո որոշել են շարունակել շփումը։ Նրանք մի քանի տարի հանդիպել են, բայց ամուսնացել են անցյալ տարվա ամռան սկզբին։ Հարսանիքին ներկա են եղել աստղեր, այդ թվում՝ Փերիս Հիլթոնն ու Սելենա Գոմեսը։ Վերջին ամսիներին համացանցում լուրեր էին տարածվել ամուսինների հարաբերություններում առկա խնդիրների մասին։