ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հետաքննություն է սկսել Տվերի մարզում տեղի ունեցած Embraer ինքնաթիռի կործանման վերաբերյալ, ուղևորների թվում եղել է նաև Եվգենի Պրիգոժինը, ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս գիշեր Տվերի մարզում տեղի ունեցած «Embraer» ինքնաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել։ Ուղևորների ցուցակի համաձայն՝ նրանց թվում է նաև Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը»,- նշել են վարչությունում։
Ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 8 զոհվածի դի, РИА Новости-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։ Արդյո՞ք Պրիգոժինը նրանց թվում է, հայտնի չէ։