SpaceX-ի, Tesla-ի և X (Twetter) սոցիալական ցանցի ղեկավար Իլոն Մասկը դատի կտա «Բաց հասարակություն» հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսին, հայտարարել է Մասկը սոցցանցի իր էջում՝ պատասխանելով լրագրող Բեն Սքալանի հոդվածի վերաբերյալ օգտատիրոջ մեկնաբանությանը, որում ասվում է, որ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից, պահանջում են սահմանափակել խոսքի ազատությունը, քանի որ քաղաքական գործիչներն «ատելություն հրահրող» ապատեղեկատվություն են տարածում։
Նշվում է, որ այդ կազմակերպությունները նաև խթանում են Իռլանդիայում և Շոտլանդիայում գրաքննության ծրագիրը, որը թույլ է տալիս խուզարկություններ կատարել տներում, գաղտնալսել հեռախոսները և ստուգել քաղաքացիների անձնական գաջեթները՝ ատելության հողի վրա հանցագործությունների թիվը նվազեցնելու նպատակով։
Մասկը նշել է, որ X-ը դատական հայց կներկայացնի դա դադարեցնելու համար: