BRICS-ի երկրների ղեկավարները պայմանավորվել են միավորմանը հրավիրել վեց նոր երկրների, հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան՝ ելույթ ունենալով Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովում, հայտնում է Ria.ru-ն։
«Մենք որոշում ենք կայացրել BRICS հրավիրել Արգենտինային, Եգիպտոսին, Եթովպիային, Իրանին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին»,- հայտարարել է նա:
Նա նշել է, որ նոր երկրների լիարժեք մասնակցությունը կսկսվի 2024 թվականի հունվարի 1-ից։
BRICS-ը հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։