Համացանցում նոր տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե երգչուհի Բրիթնի Սփիրսը և ամուսինը՝ Սեմ Ասգարին բաժանումից առաջ ինչպիսի հարաբերություններ են ունեցել, գրում է Spletnik-ը։
Հայտնի է դարձել, որ եղել են այնպիսի սկանդալներ, որոնք ավարտվել են վնասվածքներով։ Նշվում է, որ մի անգամ Բրիթնին ու Սեմը լրջորեն վիճել են Լոնդոնի հյուրանոցի համարում։ Այդ «փոխհրաձգության» ժամանակ, ըստ աղբյուրի, Բրիթնին այնքան է նյարդայնացել, որ սայթաքեց և գլուխը կոտրել է։
Գործադիր պրոդյուսեր Չարլզ Լատիբոդիերը հայտարարել է, որ Ասգարիի համար Սփիրսի հուզական անկայունությունը «վերջին կաթիլն» էր, և որ նա այլևս չէր կարող դիմակայել նրա փոփոխական պահվածքին:
Բրիթնի Սփիրսը և Սեմ Ասգարին որոշել են ամուսնալուծվել ամուսնությունից մեկ տարի անց: