Իտալիայի Պորդենոնե նահանգում կողոպտիչները ներխուժել են բնակարան, գողություն արել ու գրությամբ ներողություն խնդրել սեփականատիրոջից, հայտնում է Italy 24-ը։
«Կներեք, բայց մենք փող չունենք, իսկ մենք պետք է ինչ-որ բան ուտենք։ Հիմա տեսնում ենք, որ դու էլ ոչինչ չունես: համբերություն»,-նշել են կողոպտիչները։
Կողոպտիչները բնակարանից արժեքավոր սուրճի մեքենա և օդափոխիչ են գողացել։ Նրանք հանցագործության վայրում ոչ մի ապացույց չեն թողել։
«Հատկանշական է, որ գրությունը գրված է տպագիր տառերով և սխալներով: Ոստիկանությունը ենթադրում է, որ չարագործները դա արել են, որպեսզի կասկածներն ընկնեն միգրանտների վրա»,-նշված է հրապարակման մեջ։