Վաշինգտոնի հայ համայնքը ցույց և երթ է անցկացրել դեպի Սպիտակ տուն՝ ի պաշտպանություն Արցախի, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ակտիվիստները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը և ճնշում գործադրել Բաքվի վրա՝ բացելու Լաչինի միջանցքը։
Նրանք կոչ են արել ԱՄՆ կառավարությանը դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ։
Սպիտակ տան մոտ հայ համայնքի նախորդ ակցիան տեղի է ունեցել հունվարի 22-ին։
ԱՄՆ-ում Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույցերը վերսկսվել են օգոստոսի 8-ին։ Դրանք անցկացվել են ինչպես կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակում, այնպես էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում։ Օգոստոսի 25-ին Արեւմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդը 24-ժամյա հացադուլ է հայտարարել՝ ի համերաշխություն Արցախի։
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, բողոքի ցույցեր կանցկացվեն աշխարհի ևս 15 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։